AM
23 Ապրիլ 2012 - 08:45 AMT

ԵՄ ԱԳ նախարարները համաձայնեցրել են Սիրիայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին որոշումը

Եվրամիության 27 երկրների ԱԳՆ ղեկավարներն ապրիլի 23-ի հանդիպմանը Լյուքսեմբուրգում համաձայնեցրել են Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթը, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական շրջանակներին:

«Սիրիայի դեմ պատժամիջոցներ կսահմանվեն: Դրանք վերաբերում են «լյուքս» կարգի ապրանքներին և այն նյութերին, որ կիրառվում են ժողովրդական շարժումների ճնշման համար»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը, որը չի նշել իր անունը:

«Սև ցուցակում» ընդգրկվել է ևս 12 հոգի, այդ թվում Սիրիայի նախագահի մայրը՝ Անիսա Մահլուֆը և նրա կինը՝ Ասմա Ասադը, ինչպես նաև երկու սիրիական ընկերություն հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: