AM
23 Ապրիլ 2012 - 09:46 AMT

«Սուխոյ Սուպերջեթ-100» ինքնաթիռները շուրջ 3350 թռիչք են կատարել շահագործման առաջին տարում

«Սուխոյ Սուպերջեթ-100» ինքնաթիռները շուրջ 3350 թռիչք են կատարել շահագործման առաջին տարում: «Արմավիան» սկսել է «Սուխոյ Սուպերջեթ-100» առաջին ինքնաթիռի կոմերցիոն շահագործումը 2011թ. ապրիլի 21-ին՝ Երևանից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան: Շահագործման առաջին տարում «Արմավիայի» SSJ100 ինքնաթիռը կատարել է շուրջ 760 կոմերցիոն թռիչք՝ ընդհանուր առմամբ 1870 թռիչքային ժամ: Թռիչքները կատարվել են Երևանից ՌԴ, Ուկրաինայի, Արևմտյան և Հարավային Եվրոպայի ու Միջին Արևելքի երկրներ:

Թռիչքների մեծ մասը անցել է 10,67կմ-11,89 կմ բարձրության վրա՝ M=0,78-M=0,8 արագությամբ:

Այժմ կա «Սուպերջեթ-100» 170 պատվեր, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: