AM
24 Ապրիլ 2012 - 11:49 AMT

Կարեն Ավագյան. Հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան կճանաչի կատարված ոճրագործությունը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հագբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը գտնում է, որ Ցեղասպանության ողբերգության գլխավոր դասը հայ ժողովրդի համար պետք է լինի միասնականության գիտակցման անհրաժեշտությունը: «Միասնականության գաղափարը պետք է առհավետ ամրագրվի մեր ժողովրդի մոտ և դա ապագայում կլինի մեր ժողովրդի շարժիչ ուժը»,-ասել է նա PanARMENIAN.Net –ի թղթակցին Ծիծեռնակաբերդում:

Ավագյանը նշել է նաև, որ վերջին տարիներին Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ակտիվացել է շնորհիվ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի վարած արտաքին քաղաքականության: «Ապագայում ևս այժմյան քաղաքականությունն իր արդյունքները կտա: Կարևոր է, որ մարդկության դեմ ոճրագործությունները վերանան»,-ասել է նա: Այն հարցին, թե հնարավոր է, որ Թուրքիան ճանաչի կատարած ոճիրը, Ավագյանը պատասխանել է. «Ըստ իս, այդ օրը կգա և այն հեռու չէ»: