Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հաստատվել է մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիրը: Սույն համաձայնագրի նախագծով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության մաքսային ծառայությունների կողմից մաքսային բնագավառում իրականացվող համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար, այդ թվում` հնարավորություն կտա Հայաստանից Չեխիա ապրանքների արտահանման գործընթացի ժամանակ խուսափել խախտումներից:






