Samsung Electronics հարավկորեական ընկերության մաքուր եկամուտը 2012թ. առաջին եռամսյակում ավելացել է 81,3 տոկոսով` համեմատած 2011թ. նույն ժամանակահատվածի հետ և կազմել 5,05 տրլն վոն (4,44 մլրդ դոլար) նախորդ տարվա 2,78 տրլն վոնի (2,45 մլրդ դոլարի) դիմաց:
2012թ. առաջին եռամսյակում վաճառքի ծավալը կազմել է 45,27 տրլն վոն (39,85 մլրդ դոլար), ինչը 22 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա 36,99 տրլն վոն (32,56 մլրդ դոլար) ցուցանիշը, հաղորդվում է ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ:
Օպերացիոն եկամուտը 2012թ. առաջին եռամսյակի արդյունքներով աճել է 98 տոկոսով և հասել 5,85 տրլն վոնի (5,15 մլրդ դոլար)` համեմատած նախորդ տարվա 2,95 տրլն վոնի (2,6 մլրդ դոլարի) հետ: Եկամուտի աճը շատ քիչ է գերազանցել վերլուծաբանների կանխատեսումները: Վաճառքն ավելացել է հիմնականում ընկերության սմարթֆոնների նոր շարքի հաշվին: