Panasonic ճապոնական ընկերությունը մշակել է յուրահատուկ ավտոմոբիլային ռադար, որն ընդունակ է արձանագրել հետիոտներին և ցանկացած տրանսպորտային միջոցներ մեծ հեռավորության վրա նույնիսկ տեսողական շփման լիակատար բացակայության դեպքում:
Նորագույն ռադարն ընդունակ է ընկալել ցանկացած շարժում՝ լինի դա ավտոմեքենա, հեծանիվ կամ մարդ, մինչև 40 մետր հեռավորության վրա օրվա ցանկացած ժամին և ցանկացած եղանակային պայմաններում: Մասնագետների կարծիքով, ճապոնական կորպորացիային դա կօգնի զգալիորեն կրճատել ՃՏՊ և ճանապարհին դժբախտ պատահարների մակարդակը:
Այս սարքի ստեղծման ժամանակ հիմնական բարդությունը տեխնոլոգիա ստեղծելն էր, որը նույնքան լավ է ճանաչում ինչպես տեխնիկան, այնպես էլ մարդկանց: Ի տարբերություն օպտիկական և ուլտրակարմիր սարքերի, նոր արտադրանքի աշխատունակությունը կախված չէ արտաքին միջավայրից: