Այս տարվա անցյալ ամիսների ընթացքում եվրագոտում գործազրկության ցուցանիշն առավելագույնն է` սկսած 1997 թվականից: Այդ մասին գրում է «Ռոսբալտը»:
Եվրավիճակագրության համաձայն` 2012թ. մարտին գործազրկության մակարդակը եվրոյի գոտում կազմել է 10,9%, մինչդեռ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 9,9%:
Մեկ ամիս առաջ` 2012թ. փետրվարին գործազրկությունը եվրագոտում կազմում էր 10,8%:
Ընդ որում 2012թ. մարտին գործազուրկների%ը կազմել է 10,2: Ցուցանիշը կայուն է 2012թ. փետրվարի համեմատ: 2011թ. մարտին Եվրամիությունում գործազուրկները 9,4%-ն էին:
Այդպիսով, ԵՄ-ում 2012թ. մարտին գործազուրկ են դարձել 24,772 մլն կանայք և տղամարդիկ, որոնցից 17,365 մլն բնակվում են եվրագոտում:
ԵՄ անդամ երկրներից գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Ավստրիայում (4%), Նիդեռլանդներում (5%), Լյուքսեմբուրգում (5,2%) և Գերմանիայում (5,6%): Ամենաբարձր ցուցանիշը պատկանում է Իսպանիային (24,1%) և Հունաստանին (2012թ. հունվարին` 27,1%):






