AM
3 May 2012 - 09:34 AMT

Իրանը սկսել է սեփական հակավիրուսային ծրագրի արտադրությունը

Իրանը սկսել է սեփական հակավիրուսային ծրագրի արտադրությունը, ասել է Շիրազի համալսարանի էլեկտրատեխնիկայի և հաշվիչ տեխնիկայի ամբիոնի դոցենտ Մոհամմադ Հոսեյն Շեյհին, հայտնում է ISNA գործակալությունը:

Ծրագրային ապահովումը մշակում են Շիրազի լուսավորության ակադեմիայի Computer Emergency Response Team-ի մասնագետները: Շեյհին նշել է, որ աշխատանքը սկսվել է 2010թ. և ծրագիրն արդեն հաջողությամբ փորձարկվել է:

2010թ. Իրանի արդյունաբերական և միջուկային կենտրոնների համակարգչային համակարգերը ենթարկվեցին Stuxnet վիրուսի հարձակման: Այն ժամանակ Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ երկիրը կաշխատի համակարգչային համակարգերի անվտանգության ամրապնդման ուղղությամբ:

Վերջերս Իրանն արգելեց ներմուծել և օգտագործել համակարգչային անվտանգության ապահովման օտարերկրյա ծրագրային ապահովում: