AM
4 Մայիս 2012 - 06:10 AMT

«Երկիր». Չարենցավանում ընտրակաշառք տալու պահին ՀՀԿ-ի թեթև ձեռքով ԲՀԿ-ականներ են ձերբակալվել

«Երկիրը» գրում է, որ ինչպես և սպասվում էր, ՀՀԿ-ն սկսել է ընտրակաշառքի համար ձերբակալությունները: Թերթի տեղեկություններով մայիսի 2-ի երեկոյան, Չարենցավանում ընտրակաշառք տալու պահին ՀՀԿ-ի թեթև ձեռքով ձերբակալվել են երեք-չորս ԲՀԿ-ականներ:

Երեկ առավոտյան թերթը փորձել է տեղեկությունը պաշտոնապես ճշտել ոստիկանությունից, որի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, թե ձերբակալվածներ չկան: Արդեն երեկոյան թերթին հայտնի է դարձել, որ Չարենցավանում, իրոք, մի քանի հոգու ձերբակալել են, բայց ընդամենը մի քանի ժամով: «Վերջին պահին ՀՀԿ-ն փոխել է մարտավարությունը` ընտրություններից մի քանի օր առաջ ավելորդ լարվածությունից խուսափելու համար»,- գրում է թերթը: