AM
4 May 2012 - 13:36 AMT

Facebook-ը դուրս է գալիս ֆոնդային շուկա, դա կարող է նրան բերել 13,5 մլրդ դոլար

Աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցը դուրս է գալիս ֆոնդային շուկա: Մասնագետների գնահատականների համաձայն, դա կարող է ընկերությանը բերել 11,8-13,5 մլրդ դոլար, ուրբաթ օրը հաղորդում է Reuters գործակալությունը: Ավելի վաղ Facebook-ի ղեկավարությունը հայտարարել է, որ հույս ունի բորսա դուրս գալու արդյունքում ստանալ 5 մլրդ դոլար: Արժաթղթերի արժողության դիապազոնը սահմանված է 28-35 դոլար: Եթե ակցիաները վաճառվեն առավելագույն գնով, ընկերության արժեքը կկազմի մոտավորապես 100 մլրդ դոլար, իսկ նվազագույն արժեքը՝ 77:

Ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ով այս ամիս դարձել է 28 տարեկան, կպահպանի իր ազդեցությունը, նշում է DAPD գործակալությունը: Բաժնետոմսերի նրա բաժինը ձայնի իրավունքով հավասար կլինի 57,3 տոկոսի, որովհետև նա հետագայում ևս որոշիչ դեր կխաղա ընկերության զարգացման ռազմավարությունը որոշելիս: