Վրաստանի Փոթի քաղաքի դատարանը մարտի 26-ին ստացել է թուրքական կողմի հայցը` «Շեքել-բաբա» թուրքական նավի աճուրդային վաճառքը դադարեցնելու խնդրանքով, որը վրացի սահմանապահների կողմից ձերբակալվել է 2002թ. վերջին Վրաստանի տարածքային ջրերում: Ինչպես նշում է «Արմինֆո» գործակալությունը, Փոթիի դատարանը 2003թ. հունվարին որոշում է կայացրել Վրաստանի տարածքային ջրերը խախտելու համար նավը տուգանել 30 հազար դոլարով: Իր հերթին Վրաստանի պետսահմանի պաշտպանության վարչությունը «Շեքել-բաբա»-ն տուգանել է 100 հազար դոլար գումարով: Երկու տուգանքները մտել են իրավական ուժի մեջ, որի պատճառով նավը որոշվել է աճուրդի հանել: