AM
8 Մայիս 2012 - 06:17 AMT

«Հայացք». Կոթիի գյուղացին պատառոտել է ընտրակաշառքը և դրել ծրարի մեջ

Թերթը գրում է, որ Վանո Սիրադեղյանի հայրենի Կոթի գյուղում (Տավուշի մարզ)` թիվ 40/23 ընտրատեղամասում, հետաքրքիր դեպք է արձանագրվել: «Քվեաթերթիկները բացելով` հանձնաժողովի անդամները նկատել են, որ ԲՀԿ-ին քվեարկած թերթիկի հետ ծրարի մեջ եղել է պատառոտված 10-հազարական թղթադրամ: Այսպիսի պատասխան է տվել Կոթիի գյուղացին ընտրակաշառք տվողին»: