AM
8 May 2012 - 08:51 AMT

Մայիսի 9-ին «ԱրմենՏել»-ը կանցկացնի «Զանգ զինակցին» տոնական ակցիան

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) շնորհավորում է Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին Հաղթանակի օրվա առթիվ և հայտարարում «Զանգ զինակցին» տոնական ակցիայի անցկացման մասին:

Ակցիայի շրջանակում մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում Հայրենական մեծ պատերազմի վետերանները հնարավորություն կունենան անվճար զանգահարելու իրենց մարտական ընկերներին, հարազատներին և մտերիմներին` աշխարհի ցանկացած երկիր: Պաշտոնական միջոցառումներից հետո Հաղթանակի զբոսայգում «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչները շնորհավորելու են վետերաններին և առաջարկելու զանգահարել իրենց զինակիցներին, նրանց ընտանիքների անդամներին և շնորհավորել տոնի առթիվ:

«Ուրախ եմ «ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին Հաղթանակի օրվա առթիվ: «Զանգ զինակցին» տոնական ակցիայի անցկացումը մեր ընկերության համար դարձել է բարի ավանդույթ և շատ հաճելի է, որ այդ օրը յուրաքանչյուր վետերան կարող է հիշել հաղթանակները, կիսվել ուրախությամբ և շնորհավորել ընկերներին, նույնիսկ եթե նրանց բաժանում են հազարավոր կիլոմետրեր», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Զանգ զինակցին» տոնական ակցիան կանցկացվի 2012թ-ի մայիսի 9-ին Երևանի Հաղթանակի զբոսայգում մինչև ժ. 15:00-ն: