AM
8 May 2012 - 08:16 AMT

Orange-ի բաժանորդներն արդեն կարող են կուտակված բոնուսներով ձեռք բերել նաև ինտերնետ փաթեթներ

Այսուհետ Orange-ի «Ամեն Ամիս» և «Խոսենք» ծառայության բաժանորդները (բացառությամբ Պարզ սակագնային պլանի) իրենց բոնուսային միավորներով կարող են ձեռք բերել ոչ միայն ցանցի ներսում և ցանցից դուրս րոպեներ և SMS-փաթեթներ, այլ նաև ինտերնետ փաթեթներ: Ընկերությունից հայտնում են, որ բոնուսային 200 միավորով կարելի է ձեռք բերել 25 ՄԲ, 350 միավորով` 50 ՄԲ, իսկ 600 միավորով` 100 ՄԲ ծավալ:

Orange կանխավճարային և հետվճարային ծառայությունների բաժանորդները բոնուսային միավորներ են կուտակում ցանցից դուրս և միջազգային համարներին կատարած և ստացած զանգերի համար, ընդ որում` յուրաքանչյուր ելքային զանգի մեկ րոպեի դիմաց` մեկ միավոր, իսկ մուտքային րոպեի դիմաց` երկու միավոր: