Արմեն Աշոտյանն իր Facebook-յան էջում անդրադարձել է ապագա խորհրդարանում կոալիցիայի ձևավորման շուրջ պտտվող խոսակցություններին՝ նշելով, որ երկու ճանապարհներն էլ տանելու են դեպի զարգացում:
«Հետընտրական քննարկումներ են ծավալվել հնարավոր կոալիցիոն ձևաչափերի մասին: Քննարկումների ելակետային պոստուլատն է` 2012 թ. ԱԺ ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն քաղաքական ինքնաբավության բարձրագույն աստիճան ունի հետագա քայլերը իրականացնելու համար: Մի կողմից, հնարավոր կոալիցիան թույլ կտա երկրի հետագա զարգացման համար համախմբել հնարավորինս մեծ թվով առողջ կադրերի և այդ իմաստով ֆորմալ չի լինի: Մյուս կողմից, մենք ունենք պատմական շանս՝ վերականգնել խորհրդարանական ուժեղ ընդդիմության ինստիտուտը մեր երկրում, ինչը նույնպես կարևոր է Հայաստանի հետագա քաղաքական զարգացման համար: Այսինքն, ցանկացած ելքի դեպքում զարգացումների դինամիկան դրական է լինելու»:






