AM
10 Մայիս 2012 - 05:59 AMT

«168 ժամ». Մարզպետները պաշտոնանկ են արվելու վատ աշխատելու համար

«168 ժամը» գրում է, որ իրենց տեղեկություններով, անկախ նոր ձևավորվելիք կառավարության ձևաչափից, առաջիկայում պաշտոնանկ են արվելու առաջին հերթին այն մարզերի ղեկավարները, որոնցում ՀՀԿ-ն կամ պարտություն է կրել, կամ համեմատաբար քիչ առավելություն է ունեցել ԲՀԿ-ի համեմատ: «Առաջին հերթին խոսքը վերաբերում է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանին. Կոտայքը միակ մարզն է, որտեղ ԲՀԿ-ն ՀՀԿ-ից շատ ձայն է ստացել: ԲՀԿ-ի համեմատ՝ ՀՀԿ-ի քիչ առավելություն ստացած մարզերի եռյակը գլխավորում է Վայոց Ձորը, որի ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանը, անկախ ընտրությունների արդյունքներից, առաջիկայում պաշտոնանկ կարվի: Նրա դեպքում դա բնական է՝ հաշվի առնելով կուսակցական պատկանելությունը: Իսկ ՀՀԿ-ի համար «համեստ» արդյունքներ արձանագրած Շիրակի անկուսակցական մարզպետ Աշոտ Գիզիրյանը և Արագածոտնի ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը պաշտոնանկ են արվելու վատ աշխատելու համար»,- գրում է թերթը: