AM
10 Մայիս 2012 - 09:28 AMT

ՀՀ կառավարությունն ընդառաջ է գնացել «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկային»

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲԸ կողմից «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2015 թ. մայիսի 16-ը։

Ընկերությունը դեռևս 1988 թ. ներմուծել է հողաթափերի արտադրության կարուսելային հաստոց և հարակից հաստոցներ և սկսել արտադրություն, սակայն չդիմանալով մրցակցությանը, 2011 թ. ստիպված է եղել դրանք ժամանակավորապես տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն և այնտեղ հիմնել համատեղ ձեռնարկություն։

Ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, այս կառավարական որոշումը թույլ կտա գործարաին սարքավորումները վերադարձնել Հայաստան: