AM
10 Մայիս 2012 - 09:23 AMT

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը STATUS մասնաճյուղ է բացել կորպորատիվ հաճախորդների համար

Այսօր հանդիսավոր պայմաններում կտրվեց Բաղրամյան 4/1 հասցեում գտնվող «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի STATUS մասնաճյուղի ժապավենը: Յուրաքանչյուր STATUS հաճախորդ այստեղ ստանալու է ամենաբարձրակարգ բանկային ծառայությունները` ցանկացած հարցում ունենալով կցված փորձառու անհատական խորհրդատուի օժանդակությունը, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

Նորաբաց մասնաճյուղը հասանելի կլինի բոլոր այն հաճախորդների համար, ում միջին խնայողությունները կամ ներդրումները բանկում կազմում են առնվազն 20 միլիոն ՀՀ դրամ: STATUS հաճախորդներին կտրամադրվի նոր World Black Edition Master Card և Միջազգային Կոնսիերժ ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն: Հաճախորդները կշարունակեն նաև ստանալ STATUS փաթեթի բազմազան ծառայություններն` արտոնյալ պայմաններով:

«Մենք շարունակում ենք իրականացնել մասնաճյուղային ցանցի ռազմավարական ընդլայնում, և այս անգամ մեր ուշադրությունը սևեռված էր բանկի վերջին տարիների հաջողություններին զգալի ավանդ ունեցած STATUS հաճախորդների վրա։ STATUS մասնաճյուղը չափազանց մանրակրկիտ կերպով նախագծվել է` հաշվի առնելով հաճախորդների այս առանձնահատուկ խմբի յուրատեսակ բանկային կարիքները: Ուրախ ենք, որ Հայաստանի համար խորհրդանշական այս օրը տեղի ունեցող ժապավենի կտրման արարողությանը մասնակցելու համար ժամանել են նաև բանկի և տնօրենների խորհրդի նախագահն ու անդամները», – նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

Այսպիսով, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը Երևանի տարբեր համայնքներում կունենա գործող 9 մասնաճյուղ և ավելի քան 50 բանկոմատ ներառող ցանց: