AM
10 Մայիս 2012 - 15:46 AMT

ՎիվաՍել-ՄՏՍ-ն Առաջնորդների դպրոցի ուսանողներին է ներկայացրել շուկայում մրցունակ մնալու հմտությունները

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման մոդելը շարունակում է օրինակ ծառայել ապագա մասնագետների համար, ովքեր տեսական գիտելիքը գործնականով հարստացնելու հարցում արդյունավետ են համարում Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորի` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման փորձը: Այդ մասին հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը` հավելելով, որ ընդօրինակման հետաքրքրությունը Հայաստանում գործարար կառավարման մոդելի հանդեպ է:

«Աշխատանքային առողջ միջավայր, նոր չափանիշ սահմանելու համարձակություն, բարոյական արժեքներով առաջնորդվելու կամք, պատասխանատվություն և արդյունքի հասնելու հետևողականություն. մոտավորապես այսպիսին պետք է լինի այն կազմակերպության ռազմավարությունը, որը ձգտում է լինել առաջատար և առաջնորդել իր օրինակով: Այդ ամենի հիմքում, սակայն, պետք է լինի ոչ միայն սպառողի, այլև ամբողջ հասարակության հանդեպ պատասխանատվությունը»,-Առաջնորդների դպրոցի ուսանողներին հուշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կառավարման գործիքների ընտրության հարցում կարևոր է համարում աշխատակիցների մասնագիտական իրական հնարավորությունների բացահայտումը և ղեկավարի` նրանց դերը գնահատելու կարողությունը: Ապագա մասնագետների հետ հանդիպման ընթացքում ներկայացվել է կառավարման համակարգված մոտեցման առավելությունը: