AM
11 Մայիս 2012 - 05:21 AMT

«Հայկական ժամանակ». Նախագահի շրջապատում քննարկվում է արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը

«Հայկական ժամանակը» գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել՝ Սերժ Սարգսյանի շրջապատում քննարկվում է հոկտեմբեր-նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու տարբերակը: «Ըստ այդմ, Սարգսյանը սեպտեմբերին պետք է հրաժարական տա: Արտահերթ ընտրությունների գաղափարը վերակենդանացել է մայիսի 6-ին կայացած Աժ ընտրությունների արդյունքներով: Սարգսյանի թիմը արձանագրել է, որ վերահսկելի ընտրություններ իրականացնելու աշխատող մեխանիզմ ունի, և այդ մեխանիզմը պետք է Ս. Սարգսյանի վերընտրության համար գործի դնել հնարավորինս շուտ, քանի դեռ դա չի «ժանգոտել», և քանի դեռ Աժ ընտրություններից հետո կիսաշոկային վիճակում գտնվող քաղաքական դաշտը չի հասցրել հակասերժական կոնսոլիդացիա իրականացնել: Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների գաղափարն իշխանությունը լրջորեն քննարկում էր նաև 2011 թվականի աշնանը, սակայն քննարկումների արդյունքում որոշեց նման քայլի չգնալ: Աժ ընտրություններում տեղի ունեցածից հետո, սակայն, արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը կենսունակ է թվում»,- գրում է թերթը: