AM
11 Մայիս 2012 - 10:57 AMT

Հայաստանի բանկային համակարգում առաջին անգամ ներդրվում է mobile commerce ծառայությունը

Հայաստանի բանկային համակարգում առաջին անգամ ներդրվում է mobile commerce ծառայությունը, որը ենթադրում է առևտուր բջջային հեռախոսի միջոցով Boomerang Software-ի հետ համատեղ:

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Յունիբանկ» ՓԲԸ վարչության փոխնախագահ Մեսրոպ Հակոբյանը, վերջին 10 տարիներին բջջային հեռախոսը կարևոր դերակատարություն ունի մարդու կայնքում և միայն կապի միջոց չի հանդիսանում: Ըստ նրա, նոր ծառայությունը թույլ կտա հաճախորդներին կառավարել բանկային հաշիվները, տարբեր գործարքներ կնքել, վճարումներ կատարել: «Առաջին հերթին շեշտը կդրվի անվտանգության ու հարմարավետության վրա»,-ասել է նա:

Այդ առնչությամբ Մեսրոպ Հակոբյանը հավելել է, որ առաջին փուլում ծառայությունը «Յունիբանկի» հաճախորդներին կտրամադրվի անվճար, իսկ հետագայում՝ խորհրդանշական գումարով: Բանկիրն ասել է նաև, որ առաջին տարում նախատեսվում է ներգրավել 30-40 հազար օգտատերերի, այնուհետև նրանց թիվը կաճի, «քանի որ ողջ աշխարհում այդ ծառայությունը բավականին պահանջված է»:

Իր հերթին Gallery System ընկերության նախագահ, նոր ծառայության ծրագրային ապահովման հեղինակ Ռիչարդ Բեզջանը նշել է, որ կիրառվող տեխնոլոգիաները շատ ավելի անվտանգ են, քան հայտնի նմանատիպ սարքերը, քանի որ առկա է բարձր մակարդակի պաշտպանվածություն: