Մայիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարարությունում ՀՀ ԱԳ փոխնախարար Ս.Մանասարյանի և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Չանչունի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջեւ պաշտոնական նամակների ստորագրման և փոխանակման արարողությունը, հաղորդքում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Այդ նամակներով պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Չինաստանը Հայաստանի 25 բարձրաստիճան պետական ծառայողների համար Չինաստանում կկազմակերպվի «Տնտեսական զոնաների կառավարում» խորագրով հատուկ սեմինար, որի համար Չինաստանի կողմից Հայաստանին հատկացվող անհատույց օգնությունից կտրամադրվի մեկ միլիոն չորս հարյուր հիսուն հազար չինական յուան:






