AM
14 Մայիս 2012 - 06:52 AMT

«ՎՏԲ-Հայաստան Բանկը» ներդրել է Card to card փոխանցման նոր ծառայություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ Visa Money Transfer համակարգին` մեկնարկելով իր բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումների ծառայությունն իր բոլոր Visaքարտապանների համար: Այսուհետ Բանկն իր քարտապաններին ընձեռում է հիանալի հնարավորություն հեշտությամբ և ակնթարթորեն փոխանցել գումարներ ՎՏԲ բանկի մի քարտից մյուսին Բանկի ավելի քան 90 բանկոմատների միջոցով:

Card to card ծառայության առավելություններն են. Ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմում, փոխանցումներն իրականացվում են 4 հիմնական արժույթներով (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի), յուրաքանչյուր փոխանցման դիմաց գանձվող միջնորդավճարի չափը կազմում է 0.2 %

«ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է հաճախորդների սպասարկման գործընթացում կիրառվող հեռակառավարման գործիքակազմը` ի շահ հաճախորդների սպասարկման որակի և հարմարավետության անընդհատ բարձրացմանը: Visa Money Transfer համակարգին անդամակցումը կհանդիսանա ևս մեկ քայլ քարտային շուկայում Բանկի մրցակցային առավելությունների ընդլայնման ու ամրապնդման և Բանկի քարտապաններին ժամանակակից ծառայությունների տրամադրման համար:

ՀամակարգըԲանկի Visa քարտապաններին օրվա ցանկացած ժամի ընձեռում է հնարավորություն հեշտությամբ կատարել փոխանցումներ մեկ քարտից մյուսը Բանկի ընդարձակ բանկոմատային ցանցի միջոցով»,-ընդգծել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ Յու. Գուսևը:

Քարտից քարտ փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է բանկոմատի «Փոխանցում» պատուհանում մուտքագրել գումարը ստացող քարտապանի քարտի համարը, ընտրել փոխանցման արժույթը և մուտքագրել փոխանցվող գումարը:

Բանկոմատների տեղադիրքը և հասցեները հասանելի են Բանկոմատային քարտեզ ծառայության միջոցով, որը հաճախորդները կարող են անվճար ներբեռնել իրենց iPhone և Android հեռախոսներում Apple Store-ում և Android Market-ում տեղադրված ծրագրերի միջոցով կամ այցելելով Բանկի պաշտոնական կայքը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: