Yahoo ինտերնետ-ընկերությունը ն 4 տարվա մեջ 4-րդ անգամ փոխում է գործադիր տնօրենին: Սքոթ Թոմփսոնը լքում է ընկերությունը` իր կրթության մասին ոչ հավաստի տեղեկություններ տրամադրելու պատճառով:
Կիրակի` մայիսի 13-ին, Yahoo-ն հայտարարել է, որ ժամանակավոր գործադիր տնօրեն է նշանակվել Ռոսս Լևինսոնը, ով մինչ այդ գլխավորում էր ընկերության մեդիա-բաժանմունքը:
Հեռանալուց առաջ Թոմսոնը սկսել էր վերակազմավորել Yahoo-ն, ըստ որի նախատեսվում էր կրճատել 2 հազար աշխատատեղ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: