AM
14 Մայիս 2012 - 08:34 AMT

Gallup-ի զեկույցի համաձայն, համաշխարհային բիզնեսն ախտահարված է կաշառակերությամբ

Մոլորակի յուրաքանչյուր 3 բնակիչներից 2-ը կարծում է, որ կոռուպցիան տարածված է իրենց երկրների բիզնես միջավայրում: Այս կարծիքը կիսող բնակիչների 60 տոկոսը ԱՄՆ և Կանադայի քաղաքացիներ են և 76 տոկոսը Աֆրիկայի` Սահարայից հարավ ընկած երկրների բնակիչներ: Այս մասին ասվում է Gallup ծառայության հետազոտության արդյունքում:

Բիզնեսի` կոռումպացված լինելու մասին հաճախ խոսում են «աղքատ» պետությունների բնակիչները :

Հետազոտության տվյալներով, նվազագույն կոռումպացվածության մակարդակ է գրանցվել Վրաստանի բիզնես շրջանակներում, առավելագույն` Մոլդովայում: Ռուսաստանի վերաբերյալ տվյալներ չեն բերվում:

Հետազոտությունն իրականացվել է բնակիչների ուղիղ և հեռախոսային հարցումների հիման վրա: