RWE գերմանական կոնցեռնը դիտարկում է Nabucco-ից հեռանալու հարցը, կիրակի dpa գործակալությանը հաղորդել է կոնցեռնի պաշտոնական ներկայացուցիչը: DerSpiegel-ի տեղեկությունների համաձայն, դա պայմանավորված է նրանով, որ այս փաթեթի արժեքը գրեթե 2 անգամ ավելացել է` 9-15 մլրդ եվրոյով:
Nabucco-ից դուրս գալու վերջնական որոշում գերմանական կոնցեռնը դեռ չի կայացրել, սակայն վերջինիս պաշտոնական ներկայացուցիչներն արդեն տեղեկացրել են Բեռլինում և Բրյուսելում քաղաքական գործիչներին նման հեռանկարի հավանականության մասին: AFP գործակալությունը նշում է, որ ԵՄ Nabucco-ի միջոցով փորձում է իր համար հասանելի դարձնել Կենտրոնական Ասիայի գազի հանքավայրերը` այդ կերպ նվազեցնելով Ռուսաստանից գազի մատակարարման կախվածությունը:
Nabucco-ից դուրս գալու մասին հայտարարել է նաև Հունգարիայի խոշորագույն` MOL, նավթագազային ընկերությունը:






