Եվրոպական Կենտոնական բանկն արդեն հունիսին կարող է անհրաժեշտության դեպքում նվազեցնել առանցքային տոկոսադրույքը եվրագոտու տնտեսության աճի կանխատեսման կրճատման ֆոնին, հաղորդել է կառավարման խորհրդի անդամ Լյուք Քոենը, հաղորդում է Reuters-ը:
Մեկնաբանելով տնտեսական կանխատեսումները, որոնք հրապարակվելու են հունիսին, Քոենը հաղորդել է, որ լուրջ տարբերություն չի սպասում մարտյան ցուցանիշներից: Հնարավոր է աճի ոչ մեծ վատացում, որը չպետք է ֆունտամենտալ հետևանքների հանգեցնի:
ԵԿԲ ներկայացուցիչը նաև նշել է, որ այս տարի վտանգ չի տեսնում գնաճի համար: Միաժամանակ նա հավելել է, որ բանկային կարգավորիչը դեռ չի սպառել արտակարգ օգնության գործիքները, և եթե իրավիճակը փոխվի, ապա ԵԿԲ ոչ ստանդարտ միջոցները, ինչպիսիք են եռամյա վարկերը, չեն խանգարում առանցքային տոկոսադրույքի բարձրացմանը:
Քոենը նաև ասել է, որ Եվրոպական Կենտրոնական բանկի կողմից պետական արժեթղթերի հետագա գնումը «չի օգնի», քանի որ միայն կառավարություններից է կախված կառուցվածքային բարեփոխումների անցկացումը, որոնք կարող են վերականգնել ներդրողների վստահությունը:






