AM
14 Մայիս 2012 - 10:34 AMT

ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների նիստը տեղի կունենա Աստանայում մայիսի 23-ին

Մայիսի 23-ին Աստանայում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետութունների ֆինանսների նախարարների նիստը, որին կմասնակցի նաև Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Ինչպես հաղորդում է կազմակերպության Գործադիր կոմիտեի մամլո ծառայությունը, նիստին ծրագրվում է քննարկել համագործակից երկրների ազգային տնտեսությունների վիճակը, կքննարկվեն նաև համագործակցության հետագա ուղղությունները:

ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսների նախարարների ժողովը կկայանա Աստանայի V տնտեսական համագումարի շրջանակներում, որը տեղի կունենա 2012թ մայիսի 22-24: Այդ ընթացքում կքննարկվի համաշխարհային ճգնաժամից դուրս գալու ղազախական «G-Global» նախաձեռնությունը: