AM
14 Մայիս 2012 - 12:27 AMT

ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները նվազել են

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից մայիսի 14-ից 20-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Համաձայն հաղորդագրության` ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 18545.66 (-572.25), բացթողնման գինը` 20158.33 (-622.01) դրամ, արծաթի գնման գինը` 338.04 (-15.99), բացթողնման գինը` 367.44 (-17.37), պլատինի գնման գինը` 17394.70 (-648.88), բացթողնման գինը` 18907.28 (-705.31), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 7191.70 (-598.94), բացթողնման գինը` 7817.06 (-651.03) դրամ: