AM
15 Մայիս 2012 - 05:40 AMT

«Հրապարակ». ԱԺ մտնող ՕԵԿ պատգամավորների ցուցակը դեռ վերջնական չ՞է

Երեկ երեկոյան հրապարակվել է ԱԺ մտնող ՕԵԿ պատգամավորների ցուցակը, բայց «Հրապարակ»-ի տեղեկություններով` այն դեռ վերջնական չէ, «շարունակում է քննարկվել ցուցակի 9 և 10-րդ համարների` Նելսոն Զուլոյանի և Դավիթ Կարապետյանի հարցը»: Թերթը գրում է, որ կուսակցությունում փորձում են նրանց տեղափոխել գործադիրում: Կարապետյանին առաջաչկվել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար, իսկ Զուլոյանին` առողջապահության փոխնախարարի պաշտոնը, «սակայն նրանք չեն համաձայնել ու շարունակում են պնդել, որ իրենց գործունեությունը պատկերացնում եմ միայն խորհրդարանում»: Թերթին փոխանցել են, որ որոշ պատգամավորների հետ բանակցություններ են վարվում, որ «իրենց տեղը զիջեն երիտասարդներին, սակայն նրանք դրա դիմաց պահանջում են առնվազն նախարարի պաշտոն, անգամ փոխնախարարինը համարում են վիրավորական: Այս տեսքով ցուցակի հրապարակումն առայժմ կրքերը հանդարտեցնելու համար էր: Սակայն բանակցուոյթւնները շարունակվում են, և հնարավոր է զիջողներ լինեն, խոսքը, մասնավորապես, Իշխան Խաչատրյանի մասին է: