AM
15 Մայիս 2012 - 06:01 AMT

«168 ժամ». Աշոտ Զաքարյանը չի պատրաստվում նպաստել Քոչարյանի վերադարձի գործընթացին

Թերթը գրում է. «Երեկ Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի կառույցի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Աշոտ Զաքարյանը հայտարարել է ՀԱԿ Գյումրիի տարածքային գրասենկյակի համակարգողի պարտականությունների և ՀԱԿ-ում քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին` դա պատճառաբանելով ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցության փաստով: «Գաղտնիք չէ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համարվել և համարվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը: Եվ նպաստելով այս կուսակցության վարկանիշի բարձրացմանը, որում մենք համոզվեցինք ԱԺ ընտրությունների ժամանակ, հնարավորություն է ստեղծվում Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձին:… Նպաստել Քոչարյան Ռոբերտի վերադարձին, կներե՛ք, ես այս գործընթացին մասնակից դառնալու որևէ ցանկություն չունեմ», – նշված է Զաքարյանի հայտարարությունում: