AM
15 Մայիս 2012 - 07:46 AMT

Եվրախումբը չի ցանկանում հրաժեշտ տալ Հունաստանին

Եվրախումբը «մտադիր է պահպանել Հունաստանի անդամակցությունը եվրոյի գոտում»: Այդ մասին հայտարարել է Եվրախմբի նախագահ Ժան Կլոդ Յունկերը եվրոյի գոտու ֆինանսների նախարարների հանդիպման ավարտին:«Այսօր առավել քան երբեք Հունաստանին հարկավոր են կառուցվածքային բարեփոխումներ»,-ասել է նա՝ հավելելով, որ «այս հանդիպմանը եվրոյի գոտուց Հունաստանի դուրս գալու մասին հարցը չի քննարկվում»:

«Եվրախումբը հուսով է, որ Հունաստանի կառավարությունը շուտով կձևավորվի և կունենա անհրաժեշտ խորհրդարանական մեծամասնություն ֆինանսական բարեփոխումները շարունակելու համար»,-ասել է նա: «Մինչ հունիսի 1-ը շուրջ 1 մլրդ եվրո կփոխանցվի Հունաստանին»,-հավելել է նա: 4,2 մլրդ եվրոն արդեն իսկ փոխանցված է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: