AM
15 Մայիս 2012 - 06:20 AMT

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը կտրուկ դեմ է Հմայակ Հովհաննիսյանի խորհրդարան մտնելուն

Թերթը գրում է, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կտրուկ դեմ է , որպեսզի ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատգամավորի մանդատ ստանա։ «Ժողովուրդ»–ի աղբյուրների պնդմամբ, Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ Սարգսյանն ասել է, թե բացառվում է, Հմայակ Հովհաննիսյանը խորհրդարան մտնի։

«Պատճառն այն է, որ Սարգսյանը դժգոհ է Հովհաննիսյանի պահվածիքց և ասել է, թե նա «անաղուհաց» մարդ է և իր տարիների արածները չի գնահատել։ Հովհաննիսյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց, թե ինքը տեղյակ չէ այդ զրույցից։ «Եթե Սերժ Սարգսյանը զբաղվում է այդ հարցով, ապա երևի իր կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար պետք է, որ այնուամենայնիվ պահպանեմ իմ մանդատը»,–գրում է «Ժողովուրդ»–ը։