AM
15 Մայիս 2012 - 09:51 AMT

Գրանթ Թորնթոն. Գործարարների հետաքրքրությունը M&A-ի հանդեպ զգալիորեն մեծացել է

Համաձայն Գրանթ Թորնթոնի Միջազգային գործարար վերջին զեկույցի ՝ կազմակերպությունները ավելի ու ավելի հաճախ են փնտրում միավորում և ձեռքբերումներ(M&A) արտերկրում: 2012 թ. զեկույցից ստացված արդյունքները ցույց են տալիս, որ մոտակա 3 տարիների ընթացքում իրենց իրավիճակը ձեռքբերումների միջոցով բարելավել ձգտող կազմակերպությունների 33%-ը հույս ունեն դա անել արտերկրյա գործարքների միջոցով, որը 28%-ով ավելի է 2010 թ. ցուցանիշից:

Բացի այդ, Միջազգային գործարար զեկույցը ցույց է տալիս, որ կազմակերպությունների թիվը, որոնք ձգտում են զարգանալ M&A-ի շնորհիվ, լինի դա արտերկրում, թե հենց իրենց շուկայում, կտրուկ աճել է վերջին տարիների ընթացքում՝ 2010թ. 26%-ից 2012 թ. հասնելով 34%-ի:

M&A ծառայությունների ղեկավար Մայք Հյուիսը ասել է. Չնայած առկա միջազգային տնտեսական խնդիրներին, արդյունքները ցույց են տալիս, որ գործարարների հետաքրքրությունը M&A-ի հանդեպ վերջին 24 ամիսներին զգալիորեն մեծացել է:

Բնականաբար, երկրի ներսում M&A-ը շարունակում է հետաքրքրել գործարարներին, սակայն արտասահմանյան ընդլայնման հանդեպ հետաքրքրության աճը հուսադրող է, և, անկասկած, արտացոլում է աշխարհի առանձին մասերում շուկայական պայմանների առավելությունները:

Միջազգային գործարար զեկույցը բացահայտում է որոշ տարածաշրջանային առավելություններ. առաջիկա երեք տարիներին առավել հետաքրքրված են կատարել ձեռքբերումներ Հյուսիսային Ամերիկան (37%), Մեծ Բրիտանիան և Իռլանդիան (36%), ինչպես նաև BRIC-ը ՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանն ու Չինաստանը (35%):

Այս տվյալները անհամեմատ տարբերվում են Եվրոպա մայրցամաքի 28%-ից, Խաղաղօվկիանոսյան Ասիայի 25%-ից և, մասնավորապես, ճգնաժամային տնտեսություն ունեցող երկրներից՝ Հունաստանից, Իռլանդիայից և Իսպանիայից, որտեղ կազմակերպությունների միայն 16 % է հետաքրքրություն ցուցաբերել M&A-ի հանդեպ առաջիկա երեք տարիների համար:

Մայք Հյուիսը ավելացրել է . Չնայած Եվրո գոտում գործարարները այնքան էլ լավատես չեն իրենց տնտեսության զարգացման հեռանկարների հանդեպ, նրանց զգալի մասը հնարավորություն են փնտրում ընդլայնվելու այլ երկրներում, և ավելի արագ զարգացող տնտեսություններում, օրինակ՝ BRIC-ում:

2008 թ. ֆինանսական ճգնաժամից հետո տնտեսական ուժի հոսքը արևմուտքից դեպի արևելք անկասկած ուժեղացավ: Ահա թե ինչու, խրախուսելի է, որ զարգացած շուկաների ձեռնարկատերերը դիտարկում են M&A-ը որպես այս միտումներից օգուտ քաղելու կարևոր ռազմավարական գործիք: