AM
15 May 2012 - 12:05 AMT

Orange-ը հնարավորություն է տալիս հայ երկրպագուներին ինչպես հարկն է պատրաստվել ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի եզրափակչին

Մայիսի 15-ին Orange-ը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012TM-ի գործընկերության շրջանակներում ներկայացրեց երկու նոր առաջարկ իր ձայնային և ինտերնետ ծառայությունների բաժանորդների համար: Այսօրվանից մինչև մայիսի 30-ը Orange-ի կանխավճարային ձայնային ծառայությունների այն բոլոր բաժանորդները, ովքեր կլիցքավորեն հաշիվը 500 և ավելի դրամով, և որոնց լիցքավորումը կլինի հերթական 50,000-րդը, կստանան Sony Ericsson Live with Walkman սմարթֆոն, իսկ այդ երջանիկներից նա, ում լիցքավորած գումարն այդ ժամանակահատվածի համար կլինի ամենամեծը, կստանա բոլոր ֆուտբոլասերների ամենացանկալի նվերը. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղի ուղեգիր երկու հոգու համար:

Ֆուտբոլային տոնից կօգտվեն նաև ինտերնետի բաժանորդները: Բոլոր նրանք, ովքեր մինչև Եվրոպայի առաջնության ավարտը` հուլիսի 1-ը, մեկ տարով կբաժանորդագրվեն Ինտերնետ Հիմա 9000, 11000, 20000 կամ MyFi 10000, 12000, 21000 սակագնային պլաններից որևէ մեկին կամ մեկ տարով կերկարացնեն իրենց առկա բաժանորդային պայմանագիրը, հաջորդ 12 ամիսների ընթացքում կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ:

«Եվրոպայի առաջնությանը մնացել են հաշված օրեր: Մենք գիտենք, որ այն լինելու է տարվա ֆուտբոլային իրադարձությունը, և հատուկ այս առաջնության համար մեկնարկող այս բազմաթիվ առաջարկների, մրցույթների միջոցով մենք աջակցում ենք բոլոր ֆուտբոլասերների սպորտային խանդավառությանը: Մենք հավատում ենք, որ բազմաթիվ գրավիչ մրցույթների, առաջարկների և ծառայությունների միջոցով կկարողանանք մեր բաժանորդների և հայ ֆուտբոլասերների համար իսկական տոն դարձնել այս իսկապես մեծ ֆուտբոլային իրադարձությունը, ինչպես ողջ Եվրոպայում,» ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Արդեն կարծես սովորական է թվում, երբ Orange-ն իրականություն է դարձնում շատերի երազանքը: Այսօր այդ շարքին ավելանում է մի նոր անակնկալ. Orange-ի կանխավճարային ծառայության յուրաքանչյուր բաժանորդ կարող է հայտնվել ԵՎՐՈ 2012-ի եզրափակիչ խաղին` ընդամենը լիցքավորելով հաշիվը առաջիկա 2 շաբաթների ընթացքում: Իսկ ինտերնետի բաժանորդներին թերևս այս ընթացքում շատ թրաֆիկ պետք կլինի` խաղերին առցանց հետևելու համար », ասաց Orange Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: