ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կկայանա ապրիլի վերջին-մայիսի սկզբին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախագահ Վիլայաթ Գուլիեւը: Մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, թե համանախագահները կժամանեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկություններով, նախարարը նկատել է, որ «դժվար է ասել, որքանով են դրանք նոր եւ որքանով են ընդունելի Ադրբեջանի համար»: «Ես անձամբ այդ այցից անսովոր ոչինչ չեմ սպասում»,- ընդգծել է նա: Նշենք, որ համանախագահների այցը տարածաշրջան սպասվում էր ապրիլի առաջին տասնօրյակում: Սակայն Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը երեկ երկմտանք է հայտնել այդ ժամկետների կապակցությամբ` նկատի առնելով Իրաքում պատերազմական գործողությունները: