«Բարքեմփ Երևանն» այս տարի կանցկացվի հունիսի 8-10-ը։ Այս մասին ասվում է Բարքեմփի պաշտոնական կայքում, որտեղ էլ մասնակցել ցանկացողները կարող են արդեն գրանցվել։ Այս տարվա Բարքեմփի պաշտոնական հashtag-ն է #BarcampEvn12։
Հայաստանում Բարքեմփն անց է կացվում 2009 թվականից: Միջոցառման ժամանակ քննարկվում են ՏՏ ոլորտին և համացանցին վերաբերող տարատեսակ հարցեր։
Բարքեմփը կոնֆերանսների անցկացման հատուկ ձև է, որտեղ մասնակիցներն իրենք են ընտրում օրակարգը, այն անցկացվում է ոչ ֆորմալ ձևով, լինում են բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում: