AM
17 Մայիս 2012 - 06:35 AMT

«168 ժամ». Օսկանյանը՝ ԱԺ նախագա՞հ

«168 ժամ» թերթը գրում է, որ իրենց աղբյուրների հաղորդմամբ, ՀՀԿ–ի հետ հնարավոր կոալիցիա կազմելու պատճառով , ԲՀԿ–ում դժգոհությունը մեծանում է։

«Մեր տեղեկություներով, իրականում ԲՀԿ–ում դժգոհողների քանակն ավելի մեծ է, և Վ. Օսկանյանը մտածում է ԱԺ–ում առանձին թիմ ձևավորելու մասին ու այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ է տանում։ Ըստ ԲՀԿ–ի մոտ կանգնած աղբյուրների, Վարդան Օսկանյանի և Գուրգեն Արսենյանի կարծիքը կիսում են նաև ԲՀԿ համամասնական ցուցակի 7–րդ, 9-րդ և 11–րդ հորիզոնականները զբաղեցնող Վահե Հովհաննիսյանը, Հմայակ Հովհաննիսյանը և Էլինար Վարդանյանը։ Եվ չի բացառվում, որ կոալիցիա կազմելու դեպքում ԲՀԿ–ի նշված 5 անդամները դուրս գան ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, բայց մանդատները վայր չդնեն։

Այս հարցերի շուրջ երեկ մեր թղթակցին չի հաջողվել մեկնաբանություն ստանալ ԲՀԿ–ից, քանի որ այս օրերին բոլորն անորոշության մեջ են և զերծ մեկնաբանություններից։ Տեղեկություններ կան, սակայն, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խմբակցության հնարավոր պառակտումը կանխելու համար նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններում առաջարկել է Օսկանյանին ԱԺ նախագահ նշանակել։ Ասում են, որ Օսկանյանն` ինքն, իրականում դեմ չէ այդ տարբերակին»,- գրում է թերթը։