Կառավարությունը հունիսի 17-ի նիստում որոշում է կայացրել ներդրումային ծրագրի շրջանակներում «Եվրոթերմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին:
Ինչպես ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ընդհանուր ներդրումային ծրագիրը գնահատվում է 6,8 մլն դոլար, որից 3,4 մլն դոլարը կհատկացվի համապատասխան սարքավորումների ներկրման համար: Գործարանում արտադրված ապրանքը կարտահանվի ԱՄՆ ու Ռուսաստան: Ըստ նրա, 150 հա տարածքում կտնկվեն մրգատու այգիներ, որի բերքը կվերամշակվի և այնուհետև կարատահանվի: «Արդյունքում կստեղծվի 230 նոր աշխատատեղ»,-ասել է նա:
Դեռ ընթացիկ տարվա հունվարի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց մրգերի և բանջարեղենի վերամշակման այն ժամանակ դեռ կառուցվող գործարանն Արմավիրի մարզում:
«Եվրոթերմ» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Ղազարյանը հայտնեց, որ գործարանը հավանաբար կգործարկվի հուլիս-օգոստոսին: Գործարանը կարտադրի խտանյութեր մանկական մրգային պյուրեների համար, իսնչպես նաև տոմատի և կարմիր բիբարի մածուկ: Գործարանի արտադրության տարեկան ծավալը կկազմի 765 հազար տոննա, որի մեծ մասը կարտահանվի:
Այժմ «Եվրոթերմն» արտադրում է նաև բանջարեղենի և մրգի հյութեր Noyan ապրանքանիշով:






