Մայիսի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 800 հազար դրամի առք և վաճառք` 398 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 398 դրամ:
Ընդ որում, մայիսի 17-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 396.98 դրամ`մայիսի 16-ի համեմատ նվազելով 0.01 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 504.68 դրամ` ավելանալով 0.42 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 կետով` կազմելով 12.81 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:






