AM
25 March 2003 - 16:52 AMT

ՌԱԶՄԱԿԱՆ ՕԴԱԿԱՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒ ՇՈՒՐՋ ԵՐԵՒԱՆԻ ՀԵՏ ԱՄՆ ԲԱՆԱԿՑՈՒՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել է մի շարք հայկական թերթերի տեղեկատվություններն այն մասին, որ ԱՄՆ պաշտոնական Երեւանի հետ բանակցություններ են վարում ռազմական օդակայանի վարձակալման շուրջ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, նման տեղեկատվությունները չեն համապատասխանում իրականությանը: Օդակայան տրամադրելու վերաբերյալ (մասնավորապես խոսքը գնում է Գյումրիի «Շիրակ» օդակայանի մասին) ոչ գրավոր, ոչ բանավոր դիմում ԱՄՆ կողմից չի ստացվել, նշել է աղբյուրը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը նույնպես տեղեկացրել էր, որ ԱՄՆ չի դիմել օդակայան տրամադրելու մասին խնդրանքով: