AM
18 Մայիս 2012 - 05:48 AMT

«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստին «գինովցա՞ծ» է ներկայացել

Թերթը գրում է, որ երեկ` Հանրապետական կուսակցության գրասենյակում գործադիր մարմնի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը ներկայացել էր բարձր տրամադրությամբ, «ըստ ամենայնի` մի քիչ գինովցած: «Էս ի՞նչ խաբար է», – լրագրողներին տեսնելով` ասել է նա»: Թերթի փոխանցմամբ` լագրողների ուշադրությունից չի վրիպել, որ գործադիր մարմնի նիստինն չի մասնակցում Հովիկ Աբրահամյանը: Երեկվա նիստը, սակայն, լույս չի սփռել նոր կոալիցիային և կառավարության ձևավորմանն առնչվող հարցերին վրա. «Անորոշությունը պահպանվում է»: