Շարունակելով հայաստանյան շուկայում առաջարկել հեռահաղորդակցության ոլորտի նորագույն լուծումները լավագույն գներով` ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է HTC ընկերության գերժամանակակից` One շարքի սմարթֆոնները` HTC One X, HTC One S և HTC One V: Անկրկնելի հնարավորություններով այս մոդելները պարտական են վերջին` Android 4.0 օպերացիոն համակարգին, HTC Sense 4-ին և մի շարք այլ տեխնոլոգիական նորարարությունների: HTC One շարքի սմարթֆոնների առավելություններից են ինտերնետից օգտվելու կայծակնային արագությունը, սահուն գրաֆիկան, գերհստակ ու պայծառ պատկերները, տեսագրման ընթացքում լուսանկարելու հնարավորությունը, և այլն: Ի դեպ, HTC One X մոդելի մոխրագույն տարբերակը հասանելի է բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում:
Ընկերությունից հայտնում են, որ բացի HTC One շարքից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում այսուհետ կարելի է ձեռք բերել նաև HTC Sensation XL Light, HTC Sensation XE Light և HTC Explorer մոդելները: Գնացուցակը հետևյալն է. HTC ONE X-ն արժե 349 հազար դրամ, HTC ONE S-ը` 295 հազար դրամ, HTC ONE V-ն` 169 հազար դրամ. HTC Sensation XL Light-ը` 285 հազար դրամ, HTC Sensation XE Light-ը` 280 հազար դրամ, HTC Explorer-ը` 120 հազար դրամ:
Ձեռք բերելով այս սմարթֆոնները` կարելի է մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ բոնուս` գնի 50%-ի չափով:
Ինչպես միշտ հեռախոսները վաճառվում են նաև ապառիկ: Ավելին, գնելով այս սմարթֆոնները մինչև հունիսի 10-ը` կարելի է մասնակցել խաղարկության և շահել արժեքավոր նվերներ, այդ թվում` HTC Flyer պլանշետային համակարգիչ, BlackBerry Bold 9700 սմարթֆոն, Samsung Google Nexus S սմարթֆոն, MTS Ego սմարթֆոն, MTS Touch 551 հեռախոս, ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» USB մոդեմ:
Իսկ ամենահաջողակին սպասում է գլխավոր մրցանակը` ճամփորդություն երկու հոգու համար դեպի 2012 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հաղթող երկիրը: