AM
18 May 2012 - 09:15 AMT

ԻՏՁՄ. Պետական մրցույթների ոլորտում առկա խնդիրները խոչընդոտում են տեխնոլոգիական զարգացմանը

Հայաստանում այսօր պետական մրցույթների հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը։ Այս

մասին այսօր «Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացում մշտադիտարկում և բարեփոխում» խորագրով ծրագիր–քննարկմանը հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (ԻՏՁՄ) Կարեն Վարդանյանը։

ԻՏՁՄ ներկայացուցիչ Արմինե Շահբազյանը քննարկմանը ներկայացրեց ծրագրում առաջ քաշված հիմնական խնդիրները, այն է` հայտարարվող մրցույթների մասին մեկ աղբյուրից իմանալու անհնարինությունը, մրցույթներով ոչ ժամանակակից ապրանքների ձեռքբերումը, ոչ անհրաժեշտ փաստաթղթերի պահանջը, տեղական տնտեսվարողներին առաջնահերթություն չտալը և այլն։

Ծրագրի շրջանանկներում կստեղծվի փորձագետների խումբ, որը կուսումնասիրի բոլոր պետական տենդերները և այդ ուսումնասիրությունները կտրամադրի լրագրողներին, ովքեր էլ եղած խնդիրների մասին տեղեկացնելու են հասարակությանն և համապատասխան շահառուներին։

Քննարկմանը ներկա էին նաև ԻՏՁՄ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին իրենց խնդիրները` ոլորտը լրագրողներին ավելի հասկանալի դարձնելու համար։

Կազմակերպիչները նշեցին, որ նախատեսված է նման հանդիպումները շարունակական դարձնել։