ՀՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված հաշվապահների հերթական որակավորման քնության արդյունքում 14 հաշվապահների տրվել է որակավորված հաշվապահի վկայական: Ընդհանուր առմամբ քննությանը հրավիրված էին 25 հավկնորդ, որոնցից քննությանը ներկա է գտնվել 18-ը:
2012 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 6 քննություն, որին մասնակցել է 89 դիմորդ, որոնցից 55-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 21.05.2012թ. դրությամբ որակավորման վկայական ունեն 554 հաշվապահներ, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:






