AM
21 Մայիս 2012 - 13:11 AMT

ՀՀ և Օմանի ԱԳՆ-ի միջև առաջին անգամ անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ

Այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ քաղաքական խորհրդակցություն Հայաստանի և Օմանի միջև, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայկական կողմի պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը: Օմանի պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի փոխնախարար Ահմեդ Յուսուֆ Ալ-Հարթին: Սա առաջին քաղաքական խորհրդակցությունն է երկու երկրների միջև, և կողմերը համոզվածություն հայտնեցին, որ այս խորհրդակցությունը կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և իրավապայմանագրային հիմքերն ամրապնդելու համար ձեռնարկվող անհրաժեշտ քայլերը: Մասնավորապես, կարևորվեց տնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացումը:

Կողմերը քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային մի շարք խնդիրների: Փոխնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց նաև Արցախյան հիմնահարցի շուրջ առկա զարգացումներին: