AM
22 Մայիս 2012 - 06:23 AMT

«Երկիր». ՀՀԿ-ում ցանկանում են վերջնական տեսքի բերել ինքնաբացարկները և «կոլեկտիվ» ներկայացնել ԿԸՀ

«Երկիրը» գրում է, որ ուրբաթ օրը Հանրապետական կուսակցությունում պատրաստվել է ինքնաբացարկի 69 դիմում, որոնք պետք է ներկայացվեին ԿԸՀ: Բայց «Երկիր»-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահի մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը հայտնել է, որ երեկվա դրությամբ ՀՀԿ-ից ինքնաբացարկի դիմում չի ներկայացվել:

«Մեր տեղեկություններով` ՀՀԿ-ում ցանկանում են վերջնական տեսքի բերել ինքնաբացարկները և նոր «կոլեկտիվ» ներկայացնել ԿԸՀ:

Թեև այս պահի դրությամբ հանած 69 ինքնաբացարկները խորհրդարան անցնում է ՀՀԿ համամասնական ցուցակի 109-րդ համարը ներառյալ, բայց միչև հինգշաբթի կամ հենց հինգշաբթի օրը կորոշվի ևս 3 թեկնածուի` 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Աժ նախագահ Սամվել Նիկոյանի, 10-րդ հորիզոնականը զբաղեցնող Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և 25-րդ հորիզոնականը զբաղեցնող ՀՀ նախագահի օգնական Լևոն Մարտիրոսյանի ճակատագրերը: Նրանց ինքնաբացարկի դեպքում, ինչը շատ հավանական է, խորհրդարան կանցնեն նաև Հովհաննես Սահակյանը, Կարինե Հարությունյանը և Սուքիաս Ավետիսյանը»,- գրում է թերթը: