AM
23 Մայիս 2012 - 07:09 AMT

ԵՄ երկրների ղեկավարները Բրյուսելում կքննարկեն Հունաստանի տնտեսական իրավիճակը

ԵՄ երկրների ղեկավարները Բրյուսելում կայանալիք ոչ պաշտոնական գագաթաժողովում կքննարկեն Հունաստանի տնտեսական իրավիճակը, որը կարող է հանգեցնել նրան, որ այդ երկիրը ստիպված կլինի հրաժարվել միասնական եվրոպական արժույթից: Կքննարկվեն նաև այլ երկրների, մասնավորապես, Իսպանիայի, պարտքային խնդիրները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Այդ գաղափարին կողմ է արտահայտվել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիան դեռևս դեմ է:

Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը նախօրեին առաջինը եվրոպական առաջնորդներից բացահայտ կոչ արեց Հունաստանին դուրս գալ եվրոյի գոտուց: