Բաքվում Իրաքի դեսպան Ղալիբ Աբդ Հուսսեյն ալ-Թամիմին իր պետության անունից դեմ է արտահայտվել Ադրբեջանի քաղաքացիների մեկնելուն Իրաք որպես կամավորներ ԱՄՆ-ի դեմ պատերազմում: Ինչպես հայտարարել է լրագրողներին Իրաքի դեսպանը, հաղորդում է ԿենտրոնԱՆ, «պաշտոնական Բաղդադը երախտապարտ կլինի նույնիսկ ադրբեջանցի քաղաքացիների բարոյական աջակցության համար, սակայն չի աջակցի Ադրբեջանից կամավորների տեղափոխմանը Իրաք»: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ սատարում է Իրաքում ԱՄՆ-ի գործողություններին: