AM
23 Մայիս 2012 - 15:22 AMT

IFAD-ի պատվիրակությունը աշնանը կայցելի Հայաստան

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հայաստանյան ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին, ով Հայաստան է ժամանել իր առաքե¬լության ավարտի կապակցությամբ:

Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր երկարաժամկետ համագործակցությունը դրական արդյունքներ է տվել: Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական մասնակցությունը ծրագրերի իրականացմանը: Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, որովհետև Ձեր փորձը և գիտելիքները մշտապես օգտակար են եղել մեզ համար, և այն առարկայական ժառանգությունը, որ այսօր ունենք, դրա վառ վկայությունն է: Ուրախ եմ նաև, որ IFAD-ի հետ համագործակցությունը շարունակվում է, ինչում մենք շահագրգռված ենք»:

Իր հերթին Հեննինգ Պեդերսենը գոհունակութամբ է խոսել IFAD-ի ֆինանսավորմամբ մեր երկրում իրականացված ծրագրերի մասին և բարձր գնահատել այդ գործում ՀՀ կառավարության ցուցաբերած աջակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել IFAD-ի ֆինանսավորմամբ առկա ծրագրերի ընթացքի վերաբերյալ, արծարծվել են դրանց հետագա իրագործմանն առնչվող հարցեր: